Կառուցվում է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը

Կառուցվում է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը

Բարեկարգվում է նաև Բաբաջանյան փողոց - Արգավանդի խճուղի 1 կմ-ոց հատվածը:
Ամբողջությամբ պատրաստ է Ջրվեժում ավտոբուսների նոր հավաքակայանի նախագիծը: Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ են տարվում՝ ծրագիրը գործնական փուլ տեղափոխելու համար:

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող 15 մանկապարտեզներից 12-ում աշխատանքներն ընթացքում են: Այժմ բանակցություններ են տարվում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ հիմնանորոգվող մանկապարտեզների թիվն ավելացնելու, ինչպես նաև ծրագրի երկրորդ փուլում պոլիկլինիկաներ ընդգրկելու նպատակով: