Բանկերի և փոստային բաժանմունքների ծառայությունների վճարները 15.7%-ով աճել են

Բանկերի և փոստային բաժանմունքների ծառայությունների վճարները 15.7%-ով աճել են

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ սակագներն աճել են 7.2%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.9%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բանկերի, փոստային բաժանմունքների ծառայությունների համար վճարների՝ 15.7%, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝1.4% հավելաճ:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.2-1.1%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևան և Կապան քաղաքներում):

Աղբյուրը՝   panorama.am