Հիմնանորոգվում է Ստեփանավան-Ագարակ-Յաղդան ավտոճանապարհը

Հիմնանորոգվում է Ստեփանավան-Ագարակ-Յաղդան ավտոճանապարհը
8.1կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Լոռու մարզով։ Այս պահին տարբեր հատվածներում ընթանում են վաքերի տեղադրման, մայթերի կառուցման, հողային, ասֆալտապատման աշխատանքներ։
Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ-ն։ Կնորոգվեն նաև ճանապարհին առկա կամուրջները։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։