Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

Գորիս համայնքի ղեկավարը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Քննարկվել է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ անվտանգության հարցը համարելով համայնքի առաջնահերթությունը: Այս մասին ejc.am կայքին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։


Դեսպանը վստահեցրել է, որ առկա իրավիճակի մասին օբյեկտիվ հանգամանքները վերլուծվում են և դրանք հիմք ընդունելով՝ տրվելու են համարժեք գնահատականներ:
Հանդիպման օրակարգում են եղել նաև համագործակցության հնարավոր ոլորտներին ուղղված հարցեր: