Կայացել է «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երրորդ ամենամյա համաժողովը

Կայացել է «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երրորդ ամենամյա համաժողովը
Լոռու մարզի ՔՈԱՖ սմարթ կենտրոնում կայացել է «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երրորդ ամենամյա համաժողովը, որին մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, միջազգային դոնոր կազմակերպությունների, մասնավոր և պետական հատվածի ներկայացուցիչներ, ներդրողներ։ Այս մասին ejc.am- ին հայտնում են Տավուշի մարզպետարանից։
Համաժողովի աշխատանքներին մասնակցել ու իրենց արտադրանքն են ներկայացրել նաև Տավուշի մարզի տնտեսվարողները։
«Բիզնես նախաձեռնությունները որպես զարգացման շարժիչ ուժ» խորագրով համաժողովի ընթացքում ծավալվել են պանելային քննարկումներ հետևյալ թեմաներով․ ստարտափեր՝ երիտասարդ մտքերի մոլորակ, զբոսաշրջություն՝ հնարավորությունների անսահման աշխարհ, գյուղատնտեսություն՝ փորձի և նորարարության մեկտեղում և ՓՄՁ-ներ՝ նախաձեռնելու, ներդնելու և իրականացնելու համարձակություն։
Համաժողովի նպատակն էր բացահայտել գյուղական համայնքների զարգացման տարբեր փորձառություններ, ներկայացնել լավագույն փորձը, քննարկել առաջացած խնդիրները հաղթահարելու ուղիներ, բացահայտել համատեղ նախագծերի հնարավորություններ և ստեղծել հավանական համագործակցության հիմքեր։