Համայնքի ղեկավարը Վարդանաշեն համայնքում ծանոթացել է խորքային հորերի վերանորոգման աշխատանքներին

Համայնքի ղեկավարը Վարդանաշեն համայնքում ծանոթացել է խորքային հորերի վերանորոգման աշխատանքներին
Այսօր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն այց կատարեց Մեծամոր համայնքի Վարդանաշեն գյուղ, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում (համայնք-պետություն ֆինանսավորմամբ) իրականացվում են խորքային թվով երկու հորերի վերանորոգման աշխատանքներ, որոնցից մեկն արդեն ավարտին է մոտենում, իսկ մյուսի մաքրման աշխատանքներն արդեն սկսվել են: Այս մասին ejc.am կայքին հայտնում են Մեծամորի համայնքապետարանից։
Այս ծրագրերի պայմանագրային արժեքները 15․000․000 և 12․000․000 դրամ են, որի 40%-ը կֆինանսավորի համայնքը իսկ 60%-ը՝ պետությունը:
Երկու խորքային հորերը միասին կլուծեն շուրջ 100 հեկտար տարածքի ոռոգման խնդիրը։ Համայնքի ղեկավարը զրուցեց աշխատանքն իրականացնողների և պատասխանատուների հետ, կարևորեց աշխատանքի արդյունավետությունը և ժամկետների մեջ ավարտին հասցնելը։