Ռուսաստանում Nissan գործարանը կդառնա պետական սեփականություն

Ռուսաստանում Nissan գործարանը կդառնա պետական սեփականություն

Սանկտ Պետերբուրգում գործող «Nissan» գործարանը, ինչպես նաև Մոսկվայում գտնվող ընկերության վաճառքի և շուկայավարման կենտրոնը կվաճառվեն ռուսական NAMI ինստիտուտին (ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայությամբ)։ 

«Nissan Manufacturing Rus»-ն իր ակտիվները փոխանցում է պետությանը. այս գործարքը կարևոր է ոլորտի համար: Բանակցությունների արդյունքում հնարավոր եղավ հասնել այնպիսի ձևաչափի, որով ձեռնարկությունը կշարունակի գործել, բացի այդ, պահպանվում են հիմնական իրավասությունները, արտադրական ցիկլը և աշխատատեղերը։ Գործարանն ունի մոտ 2 հազար աշխատակից», - ասել է փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։

Նա պարզաբանել է, որ NAMI-ն հնարավորություն ունի ներգրավել այլ ընկերությունների որպես արտադրական գործընկերներ, ինչպես նաև ստեղծել համատեղ ձեռնարկություններ։

««Nissan»-ի մակնիշի ավտոմեքենաների վաճառքից հետո սպասարկումը կիրականացնի «ԱվտոՎԱԶ»-ը, ինչպես նաև կմատակարարի պահեստամասեր»,- հավելել է Մանտուրովը։

Աղբյուրը՝   panorama.am