Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Դիլիջան քաղաքում էր

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Դիլիջան քաղաքում էր

Այսօր` հոկտեմբերի 11-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Դիլիջան քաղաքում էր։ Մարզպետը Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է քաղաքում, ծանոթացել բարեկարգման աշխատանքներին եւ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։

Այնուհետեւ Դիլիջանի համայնքապետարանում Հայկ Ղալումյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են նաեւ Դիլիջան խոշորացված համայնքի վարչական ղեկավարները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքում առկա խնդիրները եւ դրանց լուծման հնարավոր տարբերակները։