Բարձր տնտեսական աճը իր հետ բերում է բարձր գնաճ. Վահան Քերոբյան
Բարձր տնտեսական աճը իր հետ բերում է բարձր գնաճ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է լինելու 2023 թվականի բյուջեն։
«Մենք ունենք մեկ միլիարդ դոլարի ծախսերի ավելացում, որոնք պետք է ուղղվեն առաջին հերթին պաշտպանական, երկրորդ`սոցիալական և երրորդ` զարգացման այլ ծրագրերին։ Բարձր տնտեսական աճը իր հետ բերում է բարձր գնաճ, մենք բարձր գնաճային միջավայրում ենք եւ սոցիալական ծախսերի էապես ավելացումը եւս ուղղվում է խոցելի խավի եկամուտների ավելացման»,-ասաց նա։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ շուտով ձմեռ է, և Լարսը փակվելու է, որտեղ է լաստանավը, Քերոբյանը պատասխանեց.
«Ես հիմա ոչինչ խոսք չեմ տա։ Աշխատանքներ են կատարվում, քանի որ այս խնդիրը ավելի բարդ է, քան մենք պատկերացնում էինք»։
Հարցին, թե տնտեսվարողները կարո՞ղ են հույս դնել, որ մինչև փակվելու ժամանակաշրջանը լաստանավը կլինի, Քերոբյանը պատասխանեց, որ իրենք ամեն ինչ անում են դրա համար։
Անդրադառնալով զբոսաշրջության ընդհանուր թվաքանակին, որը կազմել է մեկ միլիոնից ավելի, Քերոբյանը նշեց, որ այդ թիվը իրոք մտահոգիչ է։
«Հատկապես սեպտեմբերի 13-14-ի դեպքերից հետո շատ զբոսաշրջիկներ իրենց այցելությունը չեղարկեցին, կարևոր է ապահովել կայուն միջավայր։ Մենք վատ չենք գնում առաջ, մեկ ամբողջ քսանչորս միլիոն զբոսաշրջիկը բավական լավ ցուցանիշ է. կրկնակի ավելի, քան նախորդ տարվանը»,-ասաց նա։
Աղբյուրը՝ news.am