Մեկնարկել են Շիրակ-Կամո ճանապարհահատվածի շինաշխատանքները

Մեկնարկել են Շիրակ-Կամո ճանապարհահատվածի շինաշխատանքները

 Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում է Շիրակ-Կամո 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Շիրակի մարզպետարանից  տեղեկացնում են, որ այս պահին իրականացվում են կողային առուների կառուցման և հողային աշխատանքներ։ Շինաշխատանքներն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ը։ Ծրագրի շրջանակներում կնորոգվեն կամուրջներ‚ կվերականգնվեն մայթերը‚ ջրահեռացման համակարգը‚ ճանապարհային ծածկը‚ կասֆալտապատվեն դպրոցների և մանկապարտեզի մուտքերը։ Ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Կամո և Շիրակ բնակավայրերով՝ միացնելով նշված բնակավայրերը հիմնական ճանապարհներին։