Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները Երեւանից Թբիլիսի

Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները Երեւանից Թբիլիսի

Հոկտեմբերի 30-ից ազգային ավիափոխադրողը կգործարկի հինգերորդ ուղղությունը։ 2022թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները Երեւանից Թբիլիսիի: Ընկերությունը Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից շաբաթական երեք թռիչք կիրականացնի Թբիլիսիի միջազգային օդանավակայան:  

«Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղին մեր ավիաընկերության թվով հինգերորդ ուղղությունն է՝ Հուրգադայից, Շարմ Էլ Շեյխից, Մոսկվայից եւ Սոչիից հետո:  

Վրաստանը սիրված ուղղություն է հանգստի եւ գործնական նպատակների համար. Ֆլայ Արնան ուրախ է առաջարկել գրավիչ արժեքներով թռիչքներ, ինչը կնպաստի նշված ուղղություններով թռիչքների պահանջարկի ավելացմանը։  

Սեպտեմբերի 23-ից Ֆլայ Արնան շաբաթական 14 թռիչք է իրականացնում Երեւան-Մոսկվա-Երեւան երթուղով եւ նոր ուղղությունը Հայաստանի եւ մեր հարեւան երկրների քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի հաճախ եւ ավելի հարմարավետ ճամփորդել Երեւան, Թբիլիսի եւ Մոսկվա քաղաքների ուղղությամբ։  

Համոզված ենք, որ նոր ուղղությունը պահանջված կլինի եւ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, մեր երկրների գործարար եւ մշակութային կապերի ամրապնդմանը», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը: 

Հաճախորդները կարող են ավիատոմսերը ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով: