My Team հավելվածը Հայաստանում առաջինն է ներբեռնումների թվով

My Team հավելվածը Հայաստանում առաջինն է ներբեռնումների թվով

Team Telecom Armenia-ի My Team հավելվածը App Store-ի և Play Store-ի անվճար հավելվածների շարքում ներբեռնումների թվով առաջինն է Հայաստանում․ վերջին մեկ շաբաթում օրական ներբեռնումների քանակն ավելացել է 3-ից 4 անգամ։

My Team hավելվածի միջոցով Team-ի բաժանորդները մեկ հպումով կարողանում են ստուգել հաշվեկշռի և փաթեթների մնացորդները, փոփոխել սակագնային փաթեթները, ակտիվացնել ավտոմատ վճարումներ, ինչպես նաև ծանոթանալ Team-ի ամենավերջին նորություններին ու ակցիաներին և կատարել առցանց գնումներ eShop օնլայն խանութից՝ առանց տնից դուրս գալու։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Team Telecom Armenia-ն հայտարարել էր My Team հավելվածի միջոցով անցկացվող Շեյք խաղարկության նոր պայմանների մասին, ըստ որի այս տարի բոլորը՝ անկախ կապի օպերատորից կարող են շեյքել։ Այս ընթացքում խաղարկության մասնակիցները ստացել են 231000 գիգաբայթ ինտերնետ, օնլայն կինոթատրոնից ու այլ հավելվածներից օգտվելու 20000 պրոմոկոդեր և ավելի քան 200 ֆիզիկական նվերներ։

Շեյքի մասնակիցներն ունեն Iphone 13 Pro ու Samsung Galaxy A13 սմարթֆոններ, էլեկտրական ինքնագնացներ, ականջակալներ և Volkswagen ID.4 էլեկտրական մեքենա շահելու հնարավորություն:

Խաղարկությունը տևելու է մինչև դեկտեմբերի 31-ը։ Մասնակցելու համար պետք է ներբեռնել My Team հավելվածը, այնուհետև օրը մեկ անգամ թափահարել՝ շեյքել հեռախոսը մինչև 5 վայրկյան։

Աղբյուրը՝    b24.am