Կայացել է «Կոտայքի մարզի Արամուս և Սարալանջ գյուղերում ոռոգման համակարգի ապահովման ծրագրի» դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը

Կայացել է «Կոտայքի մարզի Արամուս և Սարալանջ գյուղերում ոռոգման համակարգի ապահովման ծրագրի» դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը
Ստորագրման արարողությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Սարգիս Դոլմաջյանը:
Նախագիծը նպատակ ունի ոռոգման նոր խողովակաշարերի տեղադրման միջոցով ապահովել կայուն ջրային ռեսուրսների մատակարարումը Արամուս և Սարալանջ համայնքներին։ Արդյունքում մոտ 2000 բնակիչ կշահի ծրագրից։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել Ճապոնիայի կառավարության Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի շրջանակում Կոտայքի մարզի Արամուս և Սարալանջ բնակավայրերի ոռոգման համակարգի ապահովման ծրագրին դրամաշնորհի հատկացումը: «Այն նպատակ ունի ոռոգման նոր խողովակաշարերի տեղադրման միջոցով ապահովել կայուն ջրային ռեսուրսների մատակարարումը երկու համայնքներին, որը կբարձրացնի արտադրողականությունը և կբարելավի գյուղացիների կենսապահովումը՝ Արամուս և Սարալանջ գյուղերում»,- նշել է փոխնախարարը:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ ոռոգման համակարգի կառուցումն ուղված է արտադրողականության բարձրացման և գյուղացիների կյանքի որակի բարելավմանը։ «Լիահույս եմ, որ այս օժանդակությունը բարձրացնելու է բնակիչների կյանքի որակը և ապահովելու է նրանց սոցիալական և տնտեսական բարեկեցությունը»,- ասել է դեսպանը։