Վարդգես Սամսոնյանի և «ԱՄՍՏԱԼ» ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Համլետ Խաչատրյանի, կնքել են փոխըմբռնման հուշագիր

Վարդգես Սամսոնյանի և «ԱՄՍՏԱԼ» ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Համլետ Խաչատրյանի, կնքել են փոխըմբռնման հուշագիր
Ընկերությունը նպատակ ունի Գյումրու տարածքում ստեղծել գործարանային կոմպլեքս, որտեղ արտադրվելու են արագ կառուցվող շինությունների շրջանակների համար անհրաժեշտ պողպատացինկային պրոֆիլի շինարարական բոլոր տեսակի նյութեր։ Վերը նշված նյութերի շնորհիվ հնարավորություն կստեղծվի անհամեմատ մատչելի արժեքներով կառուցել բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ և այլն։ Գործարանի հիմնադրումը/գործունեությունը կնպաստի Գյումրիում աշխատատեղերի ստեղծմանը:
Գյումրու համայնքապետարանը պատրաստակամ է տրամադրել հողատարածք՝ 50 տարի ժամկետով, իսկ «Արմստալ» ընկերությունը պարտավորվում է իրականացնել մոտ 6 մլրդ դրամ և մոտ 15 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր և ստեղծել մինչև 1.000 աշխատատեղ՝ արտադրության և շինարարական ծառայությունների ոլորտում:
Գործարանի կառուցումից շուրջ 9 ամիս հետո նախատեսվում է ջերմամեկուսիչ նյութերի և գիպսակարդոնի արտադրություն: