Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրում ջրագծերի անցկացման լայնածավալ աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրում ջրագծերի անցկացման լայնածավալ աշխատանքներն արդեն մեկնարկել են:
Գեղաշեն բնակավայրի բնակիչները դիմել էին Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին՝ խմելու ջրի մատակարաման բարելավման խնդրանքով: Գեղաշեն բնակավայր կատարած աշխատանքային այցի ընթացքում համայնքի ղեկավարը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը և հանձնարարել կարգավորել հրատապ լուծում պահանջող ջրամատակարարման հարցը:
Գեղաշեն բնակավայրում կանցկացվի շուրջ 850 մ երկարությամբ նոր ջրագիծ, կգործի նոր տեղադրված պոմպը, որով ստորգետնյա հորերից կմղվի ավելի մեծ ծավալով ջուր, քան նախկինում էր և կավելանա ծորակների ջրի հոսքի հզորությունը:
Շուտով Գեղաշեն բնակավայրի բոլոր թաղամասերը ապահովված կլինեն շուրջօրյա խմելու և կենցաղային ավելի հզոր ջրամատակարարմամբ: