ՀՀ-ն և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարությունների միջեւ ստորագրվել է «Տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր

ՀՀ-ն և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարությունների միջեւ ստորագրվել է «Տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 11-15-ը մասնակցում են Վաշինգտոնում ընթացող Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի 2022 թվականի տարեկան հանդիպումներին:

Նախարար Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար, փոխվարչապետ Սիգրիդ Քաագի գլխավորած պատվիրակության հետ: Ընդգրկված լինելով Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի խմբի նույն ընկերակցային խմբերում՝ կողմերը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, նախանշել են համագործակցության զարգացման հետագա ուղիներն ու հեռանկարները:

Տարեկան հանդիպումների շրջանակում Հայաստանի Հանրապետության եւ Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարությունների միջեւ ստորագրվել է «Տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի ընդլայնելու կողմերի միջեւ համագործակցությունը հանրային ֆինանսներին առնչվող գիտելիքի, փորձի եւ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ: