Համաշխարհային վիճակագրությունը հստակ ցույց է տալիս ֆինանսական տեխնոլոգիաների դինամիկ զարգացումը։

Համաշխարհային վիճակագրությունը հստակ ցույց է տալիս ֆինանսական տեխնոլոգիաների դինամիկ զարգացումը։
Եթե 2020 թվականին 121,5 միլիարդ դոլար է ներդրվել ֆինտեխ ստարտափներում, ապա 2021 թվականին՝ 210 միլիարդ դոլար: Ըստ Ernst & Young-ի, ֆինտեխ ծառայությունների ներթափանցման մակարդակը 2015-ի 16%-ից աճել է մինչև 64% 2019-ին: Սպառողների 96%-ը տեղյակ է առնվազն մեկ ֆինտեխ ծառայության մասին, որը թույլ է տալիս գումար փոխանցել և վճարումներ կատարել:
Նոյեմբերի 2-5-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովում տարբեր երկրներից փորձագետներ կքննարկեն մոբայլ ծառայությունների և անհպում վճարումների, մարքեթփլեյսների և բանկային էկոհամակարգերի, թվային արժույթների, միջբանկային վճարումների, կրիպտոարժույթների, նեոբանկերի, Open Banking-ի և կանաչ ֆինտեխի զարգացման հետ կապված հարցեր:
Մասնակիցները կկիսվեն համապատասխանության ռիսկերի կառավարման, անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության բարձրացման, արհեստական բանականության և Big Data-ի ներդրման ոլորտում իրենց փորձով:
FINTECH360 համաժողովը կանցկացվի «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Յունիստրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ՝ Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում։
Համաժողովի և գրանցման մանրամասները՝ fintech360.io կայքում:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: