Ռուսաստանը եւ Հունգարիան փաստաթուղթ կստորագրեն գազի լրացուցիչ մատակարարումների շուրջ

Ռուսաստանը եւ Հունգարիան փաստաթուղթ կստորագրեն գազի լրացուցիչ մատակարարումների շուրջ

Հունգարիան եւ «Գազպրոմ»-ը, բացի գազի վճարման շուրջ հետաձգումից, պայմանավորվել են ուղղումներ մտցնել երկարաժամկետ պարտավորագրի մեջ, որոնք թույլ կտան լրացուցիչ ծավալներով գազ  մատակարարել Բուդապեշտին, բացի պայմանագրով նախատեսվածներից:

«Մենք շատ ուրախ ենք, որ կարողացել ենք «Գազպրոմ»-ի հետ համաձայնության գազ վճարումների հետաձգման շուրջ: Եվ մենք շատ ուրախ ենք, որ պայմանավորվել ենք երկարաժամկետ պարտավորագրի ուղղում ստորագրել, որի համաձայն, «Գազպրոմ»-ը հարավային երթուղով մատակարարելու Է ոչ միայն պարտավորագրով նախատեսված գազի ծավալները, այլեւ մատակարարելու Է լրացուցիչ ծավալներ:

Դա չափազանց կարեւոր Է մեր տեսակետից՝ մեր երկիր մատակարարումների հուսալիությունն ապահովելու համար»,-ասել Է Սիյյարտոն՝ հանդես գալով Ռուսաստանի Էներգետիկական շաբաթի շրջանակներում: Ավելի վաղ Սիյյարտոն հայտարարել Է, որ «ԳազպրոմԷքսպորտ»-ի ղեկավարը հոկտեմբերի 13-ին փաստաթուղթ կստորագրի Բուդապեշտին գազի վճարման հետաձգում տրամադրելու շուրջ: MVM հունգարական ընկերությունն ավելի վաղ հայտարարել Է, որ «Գազպրոմ»-ի հետ համաձայնագիր Է կնքել գազի վճարումների հետաձգման մասին՝ կապված առաջիկա ձմեռային ժամանակաշրջանում գների կտրուկ տատանումների հետ: Ռուսաստանի Էներգետիկական շաբաթը Մոսկվայում անցկացվում Է հոկտեմբերի 12-ից մինչեւ 14-ը: ՌԻԱ Նովոստին հանդես Է գալիս որպես համաժողովի լրատվական գործընկեր:

Աղբյուրը՝   armenpress.am