Մեծամոր համայնքում մեկնարկվել են գազաֆիկացման աշխատանքներ

Մեծամոր համայնքում մեկնարկվել են գազաֆիկացման աշխատանքներ
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Մեծամոր համայնքում մեկնարկել են թվով տաս գյուղերի գազաֆիկացման աշխատանքներ։ Գազաֆիկացում իրականացվող գյուղերից 3-ը սահմանամերձ են։
Գետաշեն, Շենավան Վարդանաշեն, Այգեշատ, Նոր Արմավիր, Եղեգնուտ Ակնալիճ գյուղերի գազաֆիկացման ծրագրերի արժեքը կազմում է 186 մլն ՀՀ դրամ, որի 55%-ը ֆինանսավորում է համայնքը, իսկ 45%-ը՝ պետությունը։ Գազատար խողովակաշարի ընդհանուր երկարությունը կազմելու է 11,9 կմ։ Իրականացվող աշխատանքների արդյունքում գազամատակարարման ցանցից օգտվող տնտեսությունների թիվը կլինի ավելի քան հարյուրը։
Սահմանամերձ գյուղերի՝ Մարգարա, Ջանֆիդա, Փշատավան աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 91 մլն․ ՀՀ դրամ, որի 35%-ը ֆինանսավորում է համայնքը, 65%-ը՝ պետությունը։
Գազատար խողովակաշարի երկարությունը կազմելու է 6,7 կմ, կատարվող աշխատանքի շնորհիվ 79 տնտեսության համար լուծված կլինեն գազամատակարարման խնդիրները։
Ծրագրի կատարումը նպատակ ունի բարձրացնել ռեսուրսների հասանելիությունը, կենսական շահերի և բարեկեցության ապահովումը, որը կխթանի համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավմանը։