Համաշխարհային տնտեսության «մասնատումը» մրցակից քաղաքական բլոկների կպահպանի ինֆլյացիան. ԱՄՀ

Համաշխարհային տնտեսության «մասնատումը» մրցակից քաղաքական բլոկների կպահպանի ինֆլյացիան. ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան աշխարհի քաղաքական գործիչներին կոչ է արել թույլ չտալ, որ ինֆլյացիան վերածվի «անկառավարելի գնացքի» ծայրահեղ գլոբալ տնտեսական ցնցումների ժամանակ:

Համաշխարհային տնտեսությունը «մեկը մյուսի հետեւից հարված է ստանում է ցնցումներից»՝ կորոնավիրուսի համավարակից, Ուկրաինայի պատերազմից եւ ինֆլյացիայի նոր բռնկումից։

Բայց գների աճի զսպումը պետք է առաջնահերթություն լինի, ասել է նա: «Եթե մենք չվերականգնենք գնային կայունությունը, մենք կխաթարենք աճի հեռանկարները»,- ասել է նա՝ հավելելով. «Մենք չենք կարող թույլ տալ, որ ինֆլյացիան վերածվի անկառավարելի գնացքի՝ վատ աճի համար, վատ՝ մարդկանց համար, վատ՝ հատկապես աղքատների համար»:

Դաշնային պահուստային համակարգը եւ այլ կենտրոնական բանկերը բարձրացնում են տոկոսադրույքները՝ ինֆլյացիան զսպելու համար: Հինգշաբթի օրը ԱՄՆ-ը հաղորդել է, որ սեպտեմբերին ինֆլյացիան արագացել է, իսկ բնակարանների եւ այլ անհրաժեշտ ապրանքների արժեքը մեծացրել է ճնշումը ամերիկացիների վրա: Անցած տարվա սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 8,2 տոկոսով։

Գեորգիեւան խոստովանել է, որ փոխառությունների ավելի բարձր արժեքը կարգելակի տնտեսական աճը, սակայն քաղաքական գործիչներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել ծախսերում՝ ցավը մեղմելու համար:

Կառավարությունները, որոնցից շատերը համավարակի դեմ պայքարից հետո արդեն խրվել են պարտքերի մեջ, պետք է կենտրոնանան ամենախոցելիներին օգնելու վրա՝ պարենի պակասի եւ էներգիայի անչափ բարձր ծախսերի ժամանակ, այլ ոչ թե ավելի լայն ծախսային ծրագրերի վրա: «Քաղաքական միջոցառումները պետք է նպատակային եւ ժամանակավոր բնույթ կրեն»,- ասել է նա։

Գեորգիեւան նաեւ զգուշացրել է, որ համաշխարհային տնտեսության «մասնատումը» մրցակից քաղաքական բլոկների կարող է հանգեցնել ինֆլյացիայի պահպանման: Եթե աշխարհաքաղաքական լարվածությունը ստիպի ընկերություններին տեղափոխել իրենց մատակարարումների շղթաները, օրինակ՝ Չինաստանից, ապա արտադրությունը կարող է դառնալ ավելի քիչ արդյունավետ եւ ավելի թանկ: Եվ կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացումը քիչ բան կարող է անել: «Եթե մենք կորցնենք ավելի ինտեգրված համաշխարհային տնտեսության առավելությունները, մենք բոլորս ավելի աղքատ կդառնանք» - ասել է նա:

Գեորգիեւան մեկնաբանություններն արել է այն ժամանակ, երբ համաշխարհային ֆինանսական առաջնորդները հավաքվում են Վաշինգտոնում՝ ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի աշնանային հանդիպումներին:

Աղբյուրը՝   news.am