Կառավարության նիստում հավանության է արժանացել նաև ««Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը

Կառավարության նիստում հավանության է արժանացել նաև ««Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը
Նախագծի նպատակն է բազմաբնակարան շենքի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված գործունեության տեսակ,
Կառավարության համար լիազորող նորմեր նախատեսել՝ բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները սահմանելու, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը ներգրավելու կարգ սահմանելու մասով:
Նախագիծն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2025 թվականից, որին 2022-2024թթ. ընթացքում կնախորդեն բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորման պահանջների սահմանման, դրանց հիման վրա դասընթացների մշակման և կազմակերպման աշխատանքները: