Մեծամոր քաղաքի կենտրոնական այգին ունի նոր խաղահրապարակ

Մեծամոր քաղաքի կենտրոնական այգին ունի նոր խաղահրապարակ
«Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը՝ ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ ինչպես նաև Մեծամորի համայնքապետարանի մասնակցությամբ վերանորոգվեց Մեծամոր քաղաքի կենտրոնական այգու խաղահրապարակը և տեղադրվեցին նոր, զվարճալի և երեխաների միտքն ու ճկունությունը զարգացնող խաղեր։ Աշխատանքներն իրականացնելու համար կարիք կար լուրջ քանակով աշխատուժի և տեխնիկայի։ Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի ուղիղ հանձնարարականով այդ բեռը իր վրա վերցրեցին Մեծամոր համայնքի «Մեծամորի բարեկարգում» և «Լուսավորում և կանաչապատում» ՀՈԱԿ-ները:
Աշխատանքները տևել են մոտ 2 ամիս, ինչի արդյունքում Մեծամոր քաղաքը ունեցավ նոր և ժամանակակից խաղահրապարակ՝ նոր խաղերով։
Մեծապես շնորհակալ ենք «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությանը և ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակին ֆինանսական աջակցության համար։
Մեծամոր համայնքի հարգելի բնակիչներ կրկին, հորդորում ենք ուշադիր լինել համայնքային ունեցվածքի նկատմամբ, օգտվել և օգտագործել խնամքով, որովհետև դա մեր բոլորի ձեռքբերումն է։