Խնձորեսկում մեկնարկել են հողօգտագործողների վերապատրաստման դասընթացները

Խնձորեսկում  մեկնարկել են հողօգտագործողների վերապատրաստման դասընթացները
Խնձորեսկ բնակավայրում ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի և Հայստանի Ագրարային համալսարանի աջակցությամբ կայացավ վերապատրաստում-դասընթաց հատիկաընդեղենի մշակման թեմայով: Մասնակցում էին բնակավայրի հողագործները:
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի համագործակցության շնորհիվ Խնձորեսկում տեղական հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության գործարան է կառուցվում, որտեղ մշակվեու, տեսակարվորովելու և փաթեթավորվելու է արտադրանքը:
ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել անհրաժեշտ նյութերը, գործարանի կառուցման աշխատանքներն իրականացնում է «Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ը: Ծրագրի շրջանակներում շուրջ 60 տնտեսություն օժանդակություն է ստանալու: Նպատակն է խթանել առողջ մշակաբույսերի ազգային աճը՝ ապահովելով համայնքում գյուղատնտեսության եկամտաբեր աճ։