Հայտարարություն /ԲԲՇ տանիքների վերանորոգում

Հայտարարություն /ԲԲՇ տանիքների վերանորոգում
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Ալավերդու համայնքապետարանը նախատեսում է իրականացնել Ալավերդի համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ։
ՀՀ Կառավարության որոշմամբ պարտադիր պահանջ է դարձել բնակիչների կողմից համաֆինանսավորումը՝ ծրագրի ընդհանուր արժեքի 10 տոկոսի չափով:
Այսպիսով, այն բազմաբնակարան շենքերի բնակիչները, ովքեր ցանկանում են իրենց շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներն ընդգրկել ծրագրում և պատրաստ են արժեքի առնվազն 10 տոկոսի չափով կատարել համաներդրում, կարող են մինչև հոկտեմբերի 18-ը դիմում ներկայացնել Ալավերդու համայնքապետարան կամ մոտենալ համայնքապետարան /4-րդ հարկ, քաղաքաշինության բաժին։