ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր այցելել է Սյունիք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր այցելել է Սյունիք
ՄԻՊ-ը հանդիպել է գյուղի բնակիչներին, զրուցել նրանց հետ սեպտեմբերի 13-ից հետո այստեղ ստեղծված իրավիճակի մասին, հետաքրքրվել մարդու իրավունքներին առնչվող հարցերով։ Այս մասին ejc.am կայքին հաղորդում են Սյունիքի մարզպետարանից։ 
Գյուղացիները Քրիստիննե Գրիգորյանին են ներկայացրել իրենց մտահոգություններն ու առկա կացության հետեւանքով ի հայտ եկած խնդիրները, որոնք առնչվել են անվտանգային, կոմունիկացիոն ու այլ հարցերի, շեշտել, որ չեն կարողանում այցելել գյուղի գերեզմանատուն ու մոտենալ իրենց հողատարածքներին, հետեւաբար եւ՝ գյուղատնտեսությամբ զբաղվել։