Սեւան համայնքում հիմնանորոգվում են բազմաբնակարան 37 շենքերի բակային տարածքներ

Սեւան համայնքում հիմնանորոգվում են բազմաբնակարան 37 շենքերի բակային տարածքներ
2022 թվականի հուլիս ամսից Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմանորոգվում են բազմաբնակարան 37 շենքերի բակային տարածքները։
Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը 539 միլիոն 298 հազար դրամ է, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։
Համաձայն ներկայացված եւ հաստատված ծրագրի` Սեւան քաղաքում եւ Գագարին բնակավայրում հիմնանորոգվում են շուրջ 47 հազար 415 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող բակային հատվածներ, որից Սեւան քաղաքում` 32, Գագարին բնակավայրում՝ 5 բազմաբնակարան շենքերի բակային հատվածներ:
2022 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ ծրագիրն արդեն մոտենում է ավարտական փուլին։ Ծրագրի շրջանակներում կատարվել են գրունտի մշակման, խճային հիմքի կառուցման, ավազակոպճային շերտի տեղադրման, եզրաքարերի վերատեղադրման եւ ասֆալտապատման աշխատանքներ:
Բակային տարածքների բարեկարգման աշխատանքներին զուգահեռ` որպես ծրագրային բաղադրիչ, իրականացվել է նաեւ հեղեղատար կոյուղու վերանորոգում: