Մեկնարկում է նոր աքսելերացիոն ծրագիր՝ ուղղված կին ձեռներեցների և մարզաբնակ երիտասարդների բիզնես նախաձեռնությունների առաջխաղացմանը

Մեկնարկում է նոր աքսելերացիոն ծրագիր՝ ուղղված կին ձեռներեցների և մարզաբնակ երիտասարդների բիզնես նախաձեռնությունների առաջխաղացմանը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) hայաստանյան գրասենյակն` «Իրիս» բիզնես ինկուբատորի հետ համագործակցությամբ, մեկնարկում է նոր աքսելերացիոն ծրագիր՝ ուղղված կին ձեռներեցների և մարզաբնակ երիտասարդների բիզնես նախաձեռնությունների առաջխաղացմանը:

Ծրագիրը հնարավորություն կտա գործող փոքր բիզնեսներին ընդլայնվել և բարձր արտադրողականությամբ ձեռնարկություններ դառնալ։

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3Toi06g

Հայտադիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3TrmhpD

Դիմումների ընդունման վերջաժամկետը հոկտեմբերի 25-ն է։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ֆինանսավորվող «Աքսելերատոր#5. կանանց տնտեսական զորացման ազգային հարթակ» և Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի մարզերում երիտասարդության համար զբաղվածության և եկամուտ ստեղծող հնարավորությունների բացահայտում» ծրագրերն իրականացվում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից: