Գազի գինը Եվրոպայում հունիսից ի վեր առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց նվազել է գրեթե մինչեւ 1200 դոլար

Գազի գինը Եվրոպայում այսօրվա սակարկությունների ընթացքում հունիսի 15-ից ի վեր առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց նվազել Է գրեթե մինչեւ 1200 դոլար:
TTF հաբի նոյեմբերյան ֆյուչերսի արժեքը Նիդեռլանդներում նվազել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1202 դոլար: Գազի արժեքի ընդհանուր նվազումն օրվա սկզբից կազմում է 7 տոկոսից ավելի:
Գների նվազումը տեղի Է ունենում ԵՄ-ում գազի պաշարների՝ առավելագույնին մոտենալու, տարածաշրջանում հաստատված համեմատաբար տաք եղանակի պատճառով:
Աղբյուրը՝ armenpress.am