Cryptopay-ը դադարում է աշխատել ռուսաստանցիների հետ. իսկ կրիպտոփոխանակման ո՞ր ծառայություններն են շարունակում աշխատել ՌԴ-ում

Cryptopay-ը դադարում է աշխատել ռուսաստանցիների հետ. իսկ կրիպտոփոխանակման ո՞ր ծառայություններն են շարունակում աշխատել ՌԴ-ում

Կրիպտոարժույթների փոխանակմամբ զբաղվող Cryptopay-ը մտադիր է աջակցել Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած նոր պատժամիջոցների փաթեթին։

 Cryptopay-ը, որը հիմնել է ռուսաստանցի Դմիտրի Գունյաշովը, դադարում է աշխատել ռուսաստանցի հաճախորդների հետ:  

Այս կրիպտոփոխանակման ծառայության օգտատերերը մինչև հոկտեմբերի 21-ը կարող են իրենց միջոցները հանել կայքում առկա ցանկացած թվային արժույթով, ինչից հետո ռուսաստանցիների բոլոր հաշիվները կվերածվեն եվրոյի և կսառեցվեն։ Դրանք կարող են հանվել միայն աջակցության ծառայության միջոցով և կարող են փոխանցվել միայն եվրոպական բանկերի հաշիվներին։  Ընդորում՝ կարգելվի այլ անձի հաշվին փոխանցման միջոցով գումարը հանելը։

Ռուսաստանից օգտատերերը, այդ թվում՝ երկրի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիները, այլևս չեն կարող նոր հաշիվներ ստեղծել Cryptopay-ում: Գրանցման հնարավորությունը բաց է միայն այն ռուսների համար, որոնք ապրում են Եվրոպական տնտեսական տարածքում, Եվրամիությունում և Մեծ Բրիտանիայում: Դա անելու համար նրանք պետք է տրամադրեն կացության թույլտվությունը և մշտական ​​բնակության հասցեն հաստատող փաստաթուղթ:

Կրիպտոփոխանակման կետերից ԵՄ պատժամիջոցներին աջակցել են նաև Blockchain.com-ը, LocalBitcoins-ը, BitMEX-ը, Coinbase-ը և Crypto.com-ը:

Իսկ կրիպտոփոխանակման ո՞ր կետերն են ներկայումս շարունակում գործել Ռուսաստանում

РБК-ի տվյալներով՝ հետևյալ կայքերը դեռ փոփոխություններ չեն կատարել իրենց աշխատանքում։

  • Binance (հարկ է նշել, որ ապրիլից Binance-ը, համաձայն Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցառումների ԵՄ-ի հինգերորդ փաթեթի, սահմանափակել է իր ծառայություններին հասանելիությունը Ռուսաստանում բնակվող և 10,000 եվրոյից ավելի ընդհանուր արժեքով ակտիվներ ունեցող օգտատերերի համար։ Այս հաճախորդներին հասանելի է միայն գումարը դուրս հանելու գործառույթը)
  • Coinbase (այս կրիպտոփոխանակման ծառայությունը, ինչպես նախորդը, հետևում է ԵՄ սահմանափակող միջոցների հինգերորդ փաթեթին)
  • FTX
  • Garantex
  • Kraken
  • MEXC Global
  • KuCoin
  • Bybit
  • EXMO
  • OKX
  • Huobi Global
  • CoinEX

Թվարկված ծառայությունները դեռևս չեն հայտնել Ռուսաստանից հաճախորդների համար որևէ սահմանափակումների մասին և շարունակում են գործել սովորական ռեժիմով։ 
 

Աղբյուրը՝   tech.news.am