Սևան համայնքում կկառուցվի 5000 Կվտ հզորությամբ «Գագարին-1» արևային էլեկտրակայանը

Սևան համայնքում կկառուցվի 5000 Կվտ հզորությամբ «Գագարին-1» արևային էլեկտրակայանը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում կկառուցվի 5000 Կվտ հզորությամբ «Գագարին-1» արևային էլեկտրակայանը: Այն կկառուցի «Դիջիդաթա» ՓԲԸ-ն: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ «Դիջիդաթա» ՓԲԸ-ին տրամադրվել է էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա 20 տարի ժամկետով:

Լիցենզիան կգործի մինչև 2044թ. հոկտեմբերի 13-ը: Կայանի կառուցման ժամանակահատված է սահմանվել մինչև 2024թ. հոկտեմբերի 13-ը:

Աղբյուրը՝   ecolur.org