Մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները միասնական տոմսային համակարգով կաշխատեն. նախագիծ
«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը քաղաքապետարանի ավագանու նիստում հայտարարել է, որ Երևանում մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կաշխատեն միասնական տոմսային համակարգով։
«Նախագծով նախատեսված է և՛ մետրոն, և՛ վերգետնյա շարժակազմը՝ ավտոբուսներ, տրոլեյբուսներ։ Չի բացառվում հետագայում այս համակարգին միանան նաև Երևան մտնող միջքաղաքային այլ տրանսպորտները։ Համակարգը ճկուն է և թույլ է տալիս Երևանում աշխատող այլ շարժակազմերին ներառել։ Նախագիծը ծավալուն է, մոտ մեկ տարի կտևի ամբողջ ներդրումը»,- ասել է Մանուկյանը։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այս հարցի լուծման ուղղությամբ բավարար չափով ռեսուրս չի ներդրվում։
Աղբյուրը՝ shabat.am