Եվրոպական բանկերը զանգվածաբար դադարեցրել են SWIFT-փոխանցումների ընդունումը Ռուսաստանից

Եվրոպական բանկերը զանգվածաբար դադարեցրել են SWIFT-փոխանցումների ընդունումը Ռուսաստանից

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ֆոնին եվրոպական բանկերը զանգվածաբար դադարեցրել են ընդունել SWIFT-փոխանցումները ռուսական բանկերից։ 

S-BANK-ում այդ գործարքներն սկսել էին արգելել հատուկ գործողության սկսվելուն պես, իսկ LHV Pank-ը ՌԴ-ից վերջին վճարումն իրականացրել է օգոստոսի վերջին։ Ընդ որում՝ ռուսաստանցիներն սկսել են զանգվածաբար դժգոհել եվրոպական այդ բանկերում SWIFT-փոխանցումներ կատարելու անհնարինությունից։

Միջոցները հիմնականում վերադարձվել են ուղարկողների հաշիվներին 2-26 օրվա ընթացքում եւ միջնորդավճարի հանմամբ, բայց երբեմն փողերն «անհետացել» են, նշել է պարբերականը։

Աղբյուրը՝   news.am