Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր շրջայց է կատարել Արտաշատ համայնքի բնակավայրերում

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր շրջայց է կատարել Արտաշատ համայնքի բնակավայրերում
Ծանոթացել համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։
Մարզպետին ուղեկցել են փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները։
Վերջիններս հետևել են Բարձրաշեն, Աբովյան, Դեղձուտ և Նարեկ բնակավայրերում ընթացող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին։
Նշենք, որ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ներհամայնքային ճանապարհների նորոգման աշխատանքներ են տարվում Արտաշատ համայնքի 17 բնակավայրերում՝ ընդհանուր 21,1 կմ երկարությամբ։
Ծրագրի ընդհանուր արժեքը 2,2 միլիարդ դրամ է ՝ պետություն–համայնք 35%-65% հարաբերակցությամբ։
Արտաշատ համայնքից այս տարի ներկայացվել է ևս 5 սուբվենցիոն ծրագիր, որոնցով նախատեսվում է բնակավայրերի գազաֆիկացում, հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ) վերանորոգում, ոռոգման համակարգերի կառուցում, նորոգում, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգում, կոմունալ սպասարկման կարիքների համար մեքենասարքավորումների ձեռքբերում։