Հնդկական Solar group պաշտպանական ընկերությունը հայտարարել է, որ Հայաստանից Pinaka հրթիռների պատվերներ է ստացել

Հնդկական Solar group պաշտպանական ընկերությունը հայտարարել է, որ Հայաստանից Pinaka հրթիռների պատվերներ է ստացել

Հնդկական Solar group պաշտպանական ընկերությունը երեքշաբթի հայտարարել է, որ Հայաստանից Pinaka հրթիռների պատվերներ է ստացել։

«Pinaka արդիականացված հրթիռային կայանների ծառայության ժամկետը եւ հեռահարությունը ավելի մեծ է, քան դրանց նախորդ տարբերակներինը՝ չնայած գրեթե նույն գնին: Մենք Հայաստանից ստացել ենք արտահանման պատվեր, որը պետք է կատարվի երկու տարվա ընթացքում»,- ANI-ին https://www.firstindia.co.in/news/india/armenia-to-get-pinaka-rockets-nigeria-indonesia-too-shown-interest-defence-firm-solar-industries ասել է Solar Group-ի նախագահ Սաթյանարայան Նուվալը։

Նշվում է, որ ավելի վաղ Հնդկաստանը Հայաստանին ռադար է վաճառել՝ սեփական մշակման Swathi զենքի գտնվելու վայրը որոշելու համար։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես:

Աղբյուրը՝   news.am