Քերոբյանը՝ 150 հազար դոլար ներդրումով ՀՀ քաղաքացիություն ստանալու նախագծի մասին

Քերոբյանը՝ 150 հազար դոլար ներդրումով ՀՀ քաղաքացիություն ստանալու նախագծի մասին

Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է կառավարության առաջարկած Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիների ՀՀ քաղաքացիություն ստանալու նախագծին։ 

«Խոսքը չի գնում այն մասին, որ ով դիմի՝ կստանա։ Բնականաբար, անհրաժեշտ ընթացակարգերը թե’ ոստիկանության, թե Ազգային անվտանգության ծառայության կողմից կատարվելու են։ Կարծում եմ, որ այդ հարցերը, այդ մակարդակում ամբողջությամբ կչեզոքացվեն»,- ասել է Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, մտավախություն չկա՞, որ այդ ներդրումները հնարավոր է անեն Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացիները։

«Ես չեմ կարող ասել, որ կբացառվի, բայց հիշենք, որ Թուրքիայում էլ կան շատ հայեր, վստահ եմ, որ կչեզոքացվեն ցանկացած կասկածելի կամ վտանգավոր դեպքեր»,-նշել է նախարարը։ Նրա խոսքով՝ օտարերկրյա ներդրումները միշտ խրախուսված են Հայաստանում։ 

Աղբյուրը՝   shabat.am