Կունենանք ընդունված պարենային ռազմավարություն. Քերոբյան

Կունենանք ընդունված պարենային ռազմավարություն. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ պարենային անվտանգությունը այսօր երևի երեք ամենակարևոր խնդիրներից մեկն է, այսօր անհրաժեշտ է ոչ միայն անհրաժեշտ քանակով պարենով ապահովելու, այլև ճիշտ սնվելու հարցը։

«Մինչև երկու տարեկան երեխաների պարագայում մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ թե թերսնվելն է, այլ նաև սխալ սնվելը, որի արդյունքում երեխաների զգալի մասը ունեն թերսնվածություն։ Հիմա դրա վերաբերյալ մենք աշխատանքներ են տանում, որ մարդիկ իմանան, թե ինչ պետք է մտնի իրենց սննդի մեջ։ Թերսնված երեխաները նաև շատ են բարեկեցիկ ընտանիքներում, որովհետև մարդիկ ուղղակի չգիտեն, թե ինչպես պետք է ճիշտ կերակրել երեխաներին։ Պետք է սննդակարգ կազմեք, մինչև տարվա մեջ կունենանք ընդունված պարենային ռազմավարություն, որի մեջ ճանապարհային քարտեզով նշված կլինի, թե ինչը երբ պետք է ուտել և այլն»,-նշել է Քերոբյանը։

Աղբյուրը՝   shabat.am