Վահրամ Խաչատրյանի այցը Փշատավան գյուղ

Վահրամ Խաչատրյանի այցը Փշատավան գյուղ
Այսօր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն այց կատարեց Մեծամոր համայնքի Փշատավան գյուղ, որտեղ սուբվենցիոն ծրագրով (համայնք-պետություն) ֆինանսավորմամբ մեկնարկել էին գազաֆիկացման աշխատանքները: Կառուցվող գազատար խողովակաշարի երկարությունը կազմելու է 1.2 կմ.: Կատարվող աշխատանքների արժեքը 35936960 ՀՀ դրամ է, որից համայնքի մասնաբաժինը 35% է, իսկ պետությանը՝ 65%:
Աշխատանքներն իրականացնում է «Քոնստրաքշն գրուպ» ՍՊԸ-ն: Կատարվող աշխատանքների շնորհիվ շուրջ 42 տնտեսության համար լուծված կլինեն գազամատակարարման հետ կապված խնդիրները, ինչը կնպաստի տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը:
Վահրամ Խաչատրյանը հետևեց աշխատանքների կատարման ընթացակարգերին, զրուցեց տեխ. աշխատանքներն իրականացնողների հետ: Զրույցի ընթացքում համայնքի ղեկավարը շեշտեց աշխատանքի ժամկետներին հետևելու կարևորության մասին: Իրականացվող աշխատանքները նախատեսվում է ավարտել տարվա վերջին: