Ջերմուկում զբոսաշրջային ակտիվությունը 10-15 տոկոս է

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ Ջերմուկում և այն համայնքներում, որոնք տուժել էին սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի հրահրած ագրեսիայից, միջավայրի վերականգնման փուլում են։
«Ես այցելել եմ Ջերմուկ սեպտեմբերի 13-ից հետո, ինչպես նաև՝ Վարդենիս, որպեսզի անձամբ ծանոթանամ այնտեղ տիրող իրավիճակին, նշել եմ, որ անհանգստացնող է վիճակը։ Պետք է նշել, որ Ջերմուկի հյուրանոցներն սկսել են աշխատել, սակայն սեպտեմբերի 13-ի գիշերը ոչ մի ազատ տեղ չի եղել: Հիմա, ճիշտ է, այդպիսին չէ իրավիճակը, բայց ակտիվություն կա»,- ասաց Քերոբյանը։
Ըստ նրա՝ Ջերմուկի ճոպանուղին չի գործարկվում, քանի որ պահեստամասերը վերանորոգելու և ներմուծելու խնդիր կա.
«Զբոսաշրջության ակտիվությունը Ջերմուկում սկզբում եղել է 100 տոկոս, ագրեսիայից հետո դարձել է 0, այժմ այն կարող է տատանվել 10-15 տոկոսի սահմաններում»։
Աղբյուրը՝ shabat.am