Բազմաբնակարան շենքերի քանակը մեկ տարվա ընթացքում ավելացել է․

Բազմաբնակարան շենքերի քանակը մեկ տարվա ընթացքում ավելացել է․

Ըստ Կադաստրի կոմիտեից, ՀՀ համայնքներից, համատիրություններից, լիազորագրային ու հավատարմագրային կառավարիչներից և այլ իրավաբանական անձանցից ստացված հաշվետվությունների ամփոփ տվյալների, Հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2021թ. վերջին կազմել է 100.2 մլն. քառ. մ, այդ թվում քաղաքներում` 55.9 մլն. քառ. մ (55.8%), գյուղերում` 44.3 մլն. քառ. մ (44.2%):

 ՀՀ վիճակագրական կոմիտեից, բազմաբնակարան շենքերի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2021թ. վերջին կազմել է 29 171.1 հազ. քառ.մ կամ հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի 29.1%-ը:

Բազմաբնակարան շենքերի քանակը կազմել է 19 256 միավոր, բնակարանների քանակը` 448 938 միավոր:

Համեմատության համար նշենք, որ 2020թ. վերջին հանրապետությունում բազմաբնակարան շենքերի քանակը կազմել է 19 183 միավոր, բնակարանների քանակը` 446 024 միավոր:

Ինչ վերաբերում է բնակելի տներին, ապա բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2021թ. վերջին կազմել է 70.8 մլն. քառ. մ կամ հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի 70.6%-ը: Բնակելի տների քանակը կազմել 422 217:

Վիճակագրության համաձայն՝ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2021թ. վերջին կազմել է 16.2 մլն. քառ. մ կամ հանրապետության բազմաբնակարան շենքերի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի 55.5%-ը, քաղաքային բնակավայրերի` 59.1%-ը:

Աղբյուրը՝   panorama.am