Արտաշատ համայնքի հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

Արտաշատ համայնքի հատվածում  ընթանում են միջին նորոգման աշխատանքներ
Պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի նորոգման շրջանակներում Արտաշատ համայնքի հատվածում 28+900 կմ - 36+212 կմ /աջ և ձախ գոտիներ՝ 14, 6 կմ ընդհանուր երկարությամբ/ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ:
Որոշ հատվածներում իրականացվել է ասֆալտբետոնե շերտի ֆրեզում, այժմ ընթանում են ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները։
Աշխատանքների արդյունքում առաջացած աղացած (ֆրեզ) ասֆալտը Արտաշատի համայնքապետարանի անմիջական հսկողությամբ տրամադրվում է Արտաշատ քաղաքային և գյուղական բնակավայրերին՝ անանցանելի ճանապարհները, հասարակական նշանակության տարածքները կարգի բերելու նպատակով:
Աշխատանքները գտնվում են համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի ուշադրության կենտրոնում: