Արմավիրի մարզի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը համայնքային այցերի շրջանակում այցելեց Խոյ համայնքի 6 գյուղական բնակավայրեր

Արմավիրի մարզի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը համայնքային այցերի շրջանակում այցելեց Խոյ համայնքի 6 գյուղական բնակավայրեր
Այցի նպատակն էր ծանոթանալ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, համապատասխան որակի և աշխատանքային կարգի պահպանման պայմաններին։
Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետն այցելեց #Մոնթեավան, #Շահումյան, #Այգեշատ, #Աղավնատուն, #Ծաղկալանջ և #Արագած գյուղեր, որտեղ գնահատեց 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների գործընթացը՝
Մոնթեավան գյուղ - 1,2 կմ երկարությամբ 1-ին փողոցի ասֆալտապատում,
Շահումյան գյուղ - միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցում,
Այգեշատ գյուղ - մանկապարտեզի վերանորոգում
Աղավնատուն գյուղ - Բ. Ներսիսյան 2-րդ նրբանցք, Ս. Վիրաբյան, Երիտասարդական 3-րդ, Հարավ-Արևելյան 2-րդ փողոցների գազաֆիկացում,
Ծաղկալանջ գյուղ - խմելու ջրի ցանցի հիմնանորոգում,
Արագած գյուղ - միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցում։
Ստուգելով վարպետների կատարած աշխատանքները և մասնագիտական ճիշտ մոտեցումը, մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ընթացող աշխատանքները գնահատեց դրական։