Կառավարությունը պետք է ձեռնարկեր ներդրումների և արտահանման խթանման լայնածավալ միջոցառումներ․ Հայկազ Ֆանյան

Կառավարությունը պետք է ձեռնարկեր ներդրումների և արտահանման խթանման լայնածավալ միջոցառումներ․ Հայկազ Ֆանյան
 
Կառավարության 2021-2026թթ-ի ծրագրով նախատեսված են մի շարք թիրախներ, մասնավորապես, ներդրումների և արտահանման մասով մինչև 2026թ-ը նախատեսվում է`
ՕՈՒՆ զուտ հոսքեր/ՀՆԱ ցուցանիշը հասցնել 6%-ի,
համախառն կապիտալի կուտակում/ՀՆԱ ցուցանիշը հասցնել 25%-ի,
 միջնաժամկետ հատվածում տնտեսական բարդության ցուցանիշը -0.39-ից հասցնել 0.1 միավորի (վերաբերելի է արտահանմանը)։
Տրամաբանորեն այս թիրախներին հասնելու համար կառավարությունը պետք է ձեռնարկեր ներդրումների և արտահանման խթանման լայնածավալ միջոցառումներ, մեծ բյուջե նախատեսեր, փորձեր բարձրացնել դրանց արդյունավետությունը, սակայն մեր կառավարությունը գնում է այդ ծախսերի կրճատման կամ նույն մակարդակում պահելու ճանապարհով։ Մենք նաև հատուկ հարցում ենք կատարել Enterprise Georgia-ին և պարզել, որ 2022թ-ին նույն ուղղություններով Վրաստանի ծախսերը 1.6 անգամ գերազանցում են մեր ծախսերը։ Այս մասին տեղեկանում ենք  ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյան- ի ֆեյսբուքյան էջից։
Մենք հետևողական ենք լինելու այս հարցում և պատրաստվում ենք նաև մեր համապատասխան առաջարկությունները ներկայացնել 2023թ-ի պետական բյուջեի քննարկումների ժամանակ։