Վահրամ Խաչատրյան այցելեց Շենավան գյուղ

Վահրամ Խաչատրյան այցելեց Շենավան գյուղ
Այսօր համանյքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն իր հերթական աշխատանքային այցը կատարեց Մեծամոր համայնքի Շենավան գյուղ, որտեղ սուբվենցիոն ծրագրով ընթանում են գազատար խողովակաշարի կառուցման, իսկ համայնքապետարանի ուղիղ ֆինանսավորմամբ՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի տարածքի լուսավորության արդիականացման աշխատանքներ։
Վարչական ղեկավար Վարդգես Ալեքյանը համայնքի ղեկավար Խաչատրյանին ներկայացրեց Շենավան գյուղում կատարվող գազաֆիկացման աշխատանքների ընթացքը, որոնք նախատեսված է ավարտին հասցնել տարեվերջին: Համայնքի ղեկավարը շրջեց գյուղի փողոցներով , զրուցեց շինարարության պատասխանատուների և գյուղի բնակիչների հետ։
Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը Շենավան գյուղում անձամբ հետևեց իր «Մեծամորի կանաչապատում և լուսավորություն» ՀՈԱԿ-ին տրված հանձնարարականի կատարման ընթացքին, որով գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի զբոսայգում իրականացվում է լուսավորության արդիականացման աշխատանքներ, մասնավորապես փոխարինվում է 20-ից ավելի լուսատուներ։ Համայնքի ղեկավարը «Մեծամորի կանաչապատում և լուսավորություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներին շնորհակալություն հայտնեց իր հանձնարարականը պատշաճ կատարելու համար։
Շենավան գյուղի 3.2 կմ. երկարությամբ գազատարի աշխատանքների
 Պայմանագրային արժեքը՝ 59.038.613 ՀՀ դրամ (55%-ը համայնք/45%-ը՝ պետություն):
 Կատարողը՝ «Գազշին ՄՁ» ՍՊԸ
 Տեխնիկական հսկողություն՝ «ՆՈ ՕՆԱ» ՍՊԸ
 Հեղինակային հսկողությունը՝ «Շին նախագիծ» ՍՊԸ