Երևանում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

Երևանում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

Երևանում են ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի վարչապետերն այսօր մասնակցել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպմանը, վաղը տեղի կունենա ընդլայնված կազմով նիստը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսել է համաշխարհային տնտեսական անկայուն իրավիճակում ավելի հստակ համակարգված աշխատանքի անհրաժեշտության մասին։

Կառավարության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք նեղ և ընդլայնված կազմերով նիստերում քննարկվելու են եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

Աղբյուրը՝   news.am