Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճել է 74 տոկոսով․ վարչապետ

Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճել է 74 տոկոսով․ վարչապետ

Չնայած աշխարհում քաղաքական լարվածությանը և սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակին ՝ ԵԱՏՄ-ն հետևողականորեն իրականացնում է ինտեգրացիոն օրակարգը ՝ խորացնելով համագործակցությունը մեր երկրների միջև։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընթացիկ տարում նոր և շարունակական գլոբալ մարտահրավերների պայմաններում՝ վստահությամբ կարող ենք արձանագրել փոխադարձ առևտրի դրական արդյունքների եւ միտումների առկայությունը: ԵԱՏՄ կայացման գործընթացում մենք լուրջ հաջողությունների ենք հասել։ Ստեղծվել է ծավալուն ընդհանուր շուկա, նկատելիորեն աճել են փոխադարձ առևտրի ցուցանիշները։ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին հասել է ԱՄՆ 2.8 միլիարդ ԱՄՆ դոլարի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74 տոկոսով: Ընդ որում, Հայաստանի արտահանումն ավելացել է երկու անգամ, իսկ ներմուծումը ՝ 58 տոկոսով»,- ընդգծեց Փաշինյանը։

Աղբյուրը՝   armenpress.am