Երեք հարյուր հազար եվրո Սյունիքի մարզին

Երեք հարյուր հազար եվրո Սյունիքի մարզին
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Այս մասին տեղեկանում են Սյունիքի մարզպետարանից։
Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ նահանգի շրջանային խորհուրդն այսօր լիագումար նիստի ընթացքում կայացած քվեարկությամբ հաստատել է Սյունիքի մարզին 300 000 եվրո հատկացնելու նախագիծը:
Տարածաշրջանային մոբիլիզացիոն ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկվելուց հետո, ինչպես նաև ակտիվացնել համագործակցությունը Սյունիքի ռազմավարական մարզի հետ։
Քվեարկությանը ներկա է եղել նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։