ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը գերազանցել է 73 մլրդ դոլարը․ՌԴ վարչապետ

ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը գերազանցել է 73 մլրդ դոլարը․ՌԴ վարչապետ

ԵԱՏՄ պետությունների ապրանքաշրջանառության դինամիկան արտացոլում է ինտեգրացիոն գործընթացների դրական ազդեցությունը։ Այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Անցած տարվա ընթացքում Միության պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը հասել է առավելագույնին մեր միավորման գոյության ողջ ընթացքում։ Այն գերազանցել է 73 միլիարդ դոլարը։ Դա գրեթե 33 տոկոսով ավելի է, քան 2020 թվականին, - նշեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Անդրադառնալով պարենային ապրանքների և գյուղմթերքի ոլորտին՝ Միշուստինը ասաց, որ այստեղ աճը մոտ 21 տոկոս է։

«Փոխադարձ մատակարարումների ֆիզիկական ծավալն աճել է 11 տոկոսով։ Ռուսական ռուբլին շարունակում է մնալ հաշվարկների հիմնական արժույթը և օգտագործվել է 72 տոկոս վճարումներ կատարելու համար»,-հավելեց նա։  

Աղբյուրը՝   armenpress.am