ԵԱՏՄ-ում ածխաջրածինների շուկայի վերաբերյալ շատ հետաքրքիր որոշումներ են ընդունվել

ԵԱՏՄ-ում ածխաջրածինների շուկայի վերաբերյալ շատ հետաքրքիր որոշումներ են ընդունվել

Այսօր ընդունվել են բազմաթիվ հետաքրքիր որոշումներ, որոնք վերաբերում են աշխաջրածինների շուկային, առաջին հերթին, գազի, նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկային, տեղի է ունեցել նաեւ մտքերի փոխանակում էլեկտրաէներգիայի շուկայի մասին։ Այս մասին Երեւանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո, հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Նրա խոսքով՝ լրջորեն քննարկվել է ապրանքների եւ ծառայությունների փոխադարձ առեւտրում առկա խոչընդոտների վերացման հարցը։

Նա հավաստիացրել է, որ կառավարությունների ղեկավարները միակարծիք են այն հարցում, որ այսօր առկա խոչընդոտները պետք է հնարավորինս շուտ վերացնել արդեն ընթացիկ տարում, եւ որ գլխավորն է՝ նոր խոչընդոտներ չստեղծել։ «Դրա համար հավանության են արժանացել համապատասխան երկարաժամկետ միջոցներ։ Սա շատ լուրջ հեռանկար է, որը թույ կտա բիզնեսին լավատեսորեն նայել գործարարության զարգացմանը»,- ավելացրել է պաշտոնյան։

Մյասնիկովիչը պարզաբանել է, որ քննարկվել է 23 հարց։

Ղրղըզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, իր հերթին, տեղեկացրել է, որ կառավարությունների ղեկավարները ստորագրել են համաձայնագիր գյուղատնտեսական արտադրանքի պահեստի վկայագրերի թողարկման եւ մարման կանոնների մասին։

Աղբյուրը՝   news.am