Հայաստանը Վրաստանից ավտոմեքենաներ արտահանող երկրների եռյակում է

Հայաստանը Վրաստանից ավտոմեքենաներ արտահանող երկրների եռյակում է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի ընթացքում Վրաստանից արտահանվել է 590 մլն դոլարի՝ 58 հազար ավտոմեքենա. նախորդ տարվա համեմատ ավտոմեքենաների արտահանման ծավալն աճել է 75 տոկոսով։

Վիճակագրության համաձայն, մեկ արտահանվող ավտոմեքենայի միջին գինը կազմել է 10 հազար դոլար։ Geostat-ի փոխանցմամբ, ամենաշատը 22 հազար ավտոմեքենա է արտահանվել Ադրբեջան:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին ամենաշատ մեքենաներ են արտահանվել հետևյալ երկրներ. Ադրբեջան՝ 222 մլն դոլար, 22 հազար 587 տրանսպորտային միջոց, Ուկրաինա՝ 113 մլն դոլար, 12 հազար 091 տրանսպորտային միջոց, Հայաստան՝ 69 մլն դոլար, 7 081 տրանսպորտային միջոց, Ղազախստան՝ 47 մլն դոլար, 4 980 տրանսպորտային միջոց, Ռուսաստան՝ 46 մլն դոլար, 3 233 տրանսպորտային միջոց, Ղրղզստան՝ 33 մլն դոլար, 5 106 տրանսպորտային միջոց, Բելգիա՝ 22 մլն դոլար, 450 տրանսպորտային միջոց, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 9 մլն դոլար, 125 տրանսպորտային միջոց, Տաջիկստան՝ 9 մլն դոլար, 1 470 տրանսպորտային միջոց, Բելառուս՝ 4 մլն դոլար, 130 տրանսպորտային միջոց: Հատկանշական է, որ ըստ Geostat-ի՝ Արաբական Միացյալ Էմիրություններում արտահանվող ավտոմեքենայի միջին գինը 71 հազար դոլար է։

Ամենացածր միջին գինն ունեցել են Ղրղզստան վերաարտահանվող մեքենաները՝ 5 900 դոլար։  

Աղբյուրը՝   shabat.am