Կրիպտոարժույթների մայնինգը Եվրոպայում կարող է կասեցվել

Կրիպտոարժույթների մայնինգը Եվրոպայում կարող է կասեցվել

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրները պետք է պատրաստվեն կասեցնել կրիպտոարժույթների մայնինգը «եթե էլեկտրական համակարգերի վրա բեռը թոթափելու անհրաժեշտություն լինի»: Դա բխում է էներգետիկայի ոլորտի թվայնացման համար գործակալության հրապարակած գործողությունների ծրագրից։

Եվրահանձնաժողովը պնդում է նաև հարկային արտոնությունների և այլ արտոնությունների վերացումը մայնինգային ընկերությունների համար, որոնք մասնագիտացած են Proof-of-Work ալգորիթմում:

Գործակալությունն առաջարկել է նաև ստեղծել կրիպտոարժույթների վարկանիշային համակարգ՝ շրջակա միջավայրի վրա դրանց մայնինգի ազդեցության համատեքստում:

Որպես կրիպտո ոլորտի դրական զարգացումների օրինակ՝ ԵՄ առաջնորդները մատնանշեցին The Merge in Ethereum-ը, որի շնորհիվ երկրորդ ամենամեծ կրիպտոարժույթի ցանցը փոխեց ալգորիթմը՝ անցնելով դեպի ավելի էկոլոգիապես մաքուրի:

Ավելի վաղ Արժեթղթերի և շուկաների եվրոպական մարմնի փոխնախագահ Էրիկ Թեդենը կոչ էր արել արգելել բիթքոինի և այլ կրիպտոարժույթների մայնինգը Proof-of-Work ալգորիթմի վրա:

Աղբյուրը՝   b24.am